Դատարանը, դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են հարուցված քրեական գործի վարույթը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ, 73-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում։
Վերոնշյալ դեպքերում դատախազը, ինչպես նաև դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են քրեական գործ չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել։
Մինչդեռ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 72-րդ և 74-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է այն անձը, ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդումը։
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 72-րդ հոդվածն է՝ քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու դեպքում, իսկ 74-րդը՝ քրեական պատասխանատվությունից ազատելն իրադրության փոփոխման դեպքում: