Որքա՞ն փորձաշրջան է սահմանվում մաքսային ծառայության անցնելիս

Առաջին անգամ մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակումը, բացառությամբ մաքսային ծառայության բարձրագույն պաշտոնների նշանակումների, իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով` կախված նրա մասնագիտական պատրաստվածության աստիճանից և պաշտոնից:

Այդ ժամանակահատվածում համապատասխան պաշտոնեական պարտականություններ իրականացնող անձին հատուկ կոչում չի շնորհվում:

Փորձաշրջանի տևողությունը նշվում է ծառայության ընդունման մասին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի հրամանում:

Փորձաշրջան անցնելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել