Ո՞րն է չափահասության տարիքը դե յուրե և դե ֆակտո

Մի շարք հետազոտությունների համաձայն` սխալ է այն համոզմունքը, որ անձը չափահաս է դառնում 18 տարեկանից:

Գիտնականների կարծիքով մարդիկ անչափահաս են մինչեվ 25-30 տարեկան հասակը: Այդ ժամանակաշրջանում մարդկանց օրգանիզմում շատ կարևոր գործընթացներ են տեղի ունենում:

Ամբողջ ժամանակահատվածը հոգեբանները բաժանել են երեք մասի: Տղաներն ու աղջիկները մինչև 18 տարեկանը անցնում են 2 փուլ՝ նախնական և միջանկյալ: Դրանից հետո 25-30 տարեկանում շարունակվում են հորմոնալ փոփոխությունները, և ուղեղի վերակազմակերպում է տեղի ունենում: Սա առաջացնում է ոչ միայն տրամադրության փոփոխություն, այլև անձի դատողությունների փոփոխություն, ինչը սովորաբար հատուկ է անչափահասներին:

Այսպիսով, մարդը ֆիզիկապես և հոգեբանորեն հասուն է դառնում միայն 30 տարեկան հասակում:

Հարկավոր է նշել, որ մի շարք մասնագետներ անընդունելի են համարում այս տեսակետը:

ՀՀ օրենսդրության համաձայն չափահասության տարիքը 18 տարեկանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել