Այսօր հայտնի դարձավ, որ նախագահ Սերժ Սարգսյանը Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի համար Ազգային ժողովին առաջարկել է Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությունը:
Հայաստանի սահմանադրությամբ այդ լիազորությունը վերապահված է Հայաստանի նախագահին: Սահմանադրությամբ և «Դատախազության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ Գլխավոր դատախազին հանրապետության նախագահի առաջարկությամբ նշանակում է Ազգային ժողովը` 6 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել գլխավոր դատախազ։
Իրավաբան.net-ն ընթերողին է ներկայացնում Գլխավոր դատախազի թափուր պաշտոնի թեկնածու Գևորգ Կոստանյանի ինքնակենսագրությունը:
Փաստերի լեզվով…
Ծնվել է 1977 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում:
Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.:
2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոտինգեմի համալսարանում:
1995թ–ից – ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու:
1999 – 2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։
2001թ. – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2003 – 2004թթ.- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:
2006թ – ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:
2006 – 2008թթ. – ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:
2008-2011 թթ.- Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական, ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի նախագահ:
2004թ–ից մինչ այժմ – ՀՀ կառավարության լիազոր – ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:
2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:
Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում:
Մեկ տասնյակ գիտական հոդվածների և մենագրության հեղինակ է:
ՀՀ Նախագահի՝ 2011 թվականի հունվարի 12-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Իրավաբան.net