Գույքային ի՞նչ իրավունքներ ունեն սեփականատերեր չհամարվող անձիք

Հայտնի է, որ գույքը կարող է գտնվել քաղաքացիների, իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ համայնքների սեփականության ներքո:

Նշենք, որ սեփականատերեր չհամարվող անձինք կարող են ունենալ հետևյալ գույքային իրավունքները`

1) կառուցապատման.
2) գույքի oգտագործման.
3) սերվիտուտի.
4) գրավի:

Գույքի նկատմամբ սեփականության իրավունքի անցումն այլ անձի հիմք չէ այդ գույքի նկատմամբ սեփականատեր չհամարվող անձանց գույքային իրավունքների դադարման համար, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Սեփականատեր չհամարվող անձի գույքային իրավունքները oրենքով սահմանված կարգով պաշտպանվում են ցանկացած անձի, ներառյալ՝ սեփականատիրոջ խախտումներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել