Արցախում սովամահության դեպքն իրական է: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։
«Քիչ առաջ խոսել եմ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի (Gegham G. Stepanyan) հետ, ուսումնասիրել ենք փաստաթղթերը: Այս պահին իրականացնում ենք ապացույցների հրատապ ամրագրում, այդ թվում` անհրաժեշտ թարգմանություն:
Բայց չպետք է մոռանալ, որ սա ադրբեջանական մտադրված ֆաշիստական քաղաքականության հետևանք է, էթնիկ հայկական ինքնության նկատմամբ պաթոլոգիկ ատելության արդյունք, իսկ խաղաղասիրությունն էլ բացարձակ կեղծիք է»: