Անաշխատունակ անապահով անձինք, ովքեր իրականացրել են երեխաների փաստացի խնամքը, դատական կարգով իրենց չափահաս գործունակ երեխաներից ապրուստի միջոց պահանջելու իրավունք ունեն, եթե նրանք չեն կարող ապրուստի միջոց ստանալ իրենց չափահաս աշխատունակ զավակներից կամ ամուսնուց (նախկին ամուսնուց)։
Դատարանը կարող է երեխաներին ազատել փաստացի խնամողներին ապրուստի միջոց տրամադրելուց, եթե փաստացի խնամողները նրանց խնամել ու դաստիարակել են հինգ տարուց պակաս ժամկետով, ինչպես նաև, եթե նրանք այդ երեխաներին խնամել ու դաստիարակել են ոչ պատշաճ ձևով։