Օդի պատմական առավելագույն ջերմաստիճանների գերազանցումներ են դիտվել. Հայհիդրոմետ

Օդի պատմական առավելագույն ջերմաստիճանների գերազանցումներ են դիտվել. այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։

Վերջին 4 օրերին հանրապետության տարածքը գտնվել է Արաբական թերակղզուց ներթափանցած արևադարձային տաք օդային ալիքների գոտում, որը հանրապետության ողջ տարածքում ձևավորել է խիստ բարձր ջերմային ֆոն` նորմայից բարձր 5-7 աստիճանով:

Ամենաբարձր ջերմատիճանները հանրապետությունում օգոստոսի 12-ին գրանցվել են.

Երևանում` +41.0 °C,

Մերձավանում՝ +40.5 °C,

Արտաշատում՝ 40.4 °C,

Աշտարակում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

Երևանում՝ 0.7 °C -ով (վերջին անգամ +40.3 °C, 2006թ.):

Մերձավանում՝ 0.5 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2006թ.),

Արտաշատում` 0.4 °C -ով (վերջին անգամ +40.0 °C, 2003թ.),

Աշտարակում՝ 0.3-ով (վերջին անգամ +39.7 °C, 2003թ.),

Օգոստոսի 13-ին օդի առավելագույն ջերմաստիճանները գրանցվել են.

Երևանում՝ +40.7 °C,

Մերձավանում՝ +40.5 °C,

Արմավիրում՝ +40.0 °C:

Դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են տվյալ օրվա երբևէ գրանցված պատմական արժեքները.

Երևանում՝ 1.2 °C -ով (վերջին անգամ 39.5 °C, 2006թ.),

Մերձավանում՝ 0.9 °C -ով (+39.6 °C, 2006թ.):

Արմավիրում՝ 0.9 °C -ով (վերջին անգամ +39.1 °C, 1955թ.)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել