Մահացել է Արտավազդ Մելկիկյանը

Մահացել է Հայ-Ռուսական համալսարանի նախկին պրոռեկտոր Արտավազդ Մելկիկյանը: Այս մասին հայտնում են համալսարանից:

«Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ վախճանվել է Հայ-Ռուսական համալսարանի կայացման և զարգացման գործում ՄԵԾ ավանդ և ներդրում ունեցող անձնավորություն, որն իրավամբ համարվում է համալսարանի հենասյուներից մեկը, ՀՌՀ-ի նախկին պրոռեկտոր (1999-2012թթ․), ՀՌՀ-ի գործունեության ապահովման դեպարտամենտի ղեկավար (2012-2017թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի նախկին գլխավոր խորհրդական (2017-2020թթ․), ՀՌՀ-ի ռեկտորի տնտեսական և կարգապահական հարցերով նախկին խորհրդական (2020թ․-2023թ․ հունիս) և ընթացիկ տարվա հունիսին ստեղծված ՀՌՀ-ի Ավագների խորհրդի անդամ Արտավազդ Մելկիկյանը։

Հայ-Ռուսական համալսարանն իր խորին ցավակցություններն է հայտնում Արտավազդ Մելկիկյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել