«Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի 5.3-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության պետական պարգեւներ եւ պատվավոր կոչումներ Հանրապետության նախագահը շնորհում է վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահների առաջարկությունների հիման վրա՝ եռօրյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության պետական պարգևով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ միջնորդությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանրապետության նախագահը կարող է պետական պարգևով պարգևատրելու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծն իր առարկություններով վերադարձնել միջնորդությամբ դիմող մարմին: Այն դեպքում, երբ միջնորդությամբ դիմող մարմինը չի ընդունում Հանրապետության նախագահհի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում ստորագրում է պետական պարգևով պարգևատրեու կամ պատվավոր կոչում շնորհելու վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը կամ եռօրյա ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 52-րդ համաձայն՝ բարձրագույն դասային աստիճաններ Հանրապետության նախագահը շնորհում է վարչապետի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ Բարձրագույն դատական խորհրդի նախագահների առաջարկությունների հիման վրա՝ եռօրյա ժամկետում: