Արաբկիրում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ․ մեքենաները պետք է դուրս բերել նշված փողոցից

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ օգոստոսի 12-ին ժամը 21:00-ից մինչ լուսաբաց Արաբկիր վարչական շրջանի Սոսեի փողոցում կիրականացվեն ասֆալտապատման նախապատրաստական աշխատանքներ:

Գործընթացին չխոչընդոտելու համար՝ խնդրում ենք նշված ժամանակահատվածում չկայանել մեքենաները փողոցի մայթեզրին, իսկ կայանած մեքենաները դուրս բերել տարածքից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել