Վերջին գազելը վարել է Տիգրան Ավինյանը․ երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի

Երևանյան երթուղիներում այսօրվանից այլևս «գազելներ» չեն լինի: Միկրոավտոբուսային թիվ 70 երթուղու վերջին գազելը վարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Թիվ 70 և 26 երթուղիներն այսուհետ կշահագործվեն «MAN» մակնիշի հարմարավետ ավտոբուսներով՝ 36 համարի ներքո, ուղեգիծը՝ ՀԱԹ-Նոր Նորքի 9-րդ զանգված:

Տրանսպորտային համակարգի բարեփոխումների շրջանակում ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմ է փոխարինվել ավտոբուսներով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել