Օգոստոսի 11-ին ԿԸՀ առաջադրման համար փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն:
Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:
Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է: