Ձերբակալվել է Երևան քաղաքի Մերգելյան պուրակում կատարված սպանության համար կասկածվող անձը

2023 թվականի օգոստոսի 10-ին, ուշ երեկոյան, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Մերգելյան պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի արդյունքում տղամարդ է վիրավորվել, ով օգնության կարիք ունի կամ մահացել է:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

2023թ օգոստոսի 11-ին, ժամը 00:28-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 1986թ ծնված Արմեն Հակոբյանի դին՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքով։

Հաղորդման առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Նույն օրը սպանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեպքի վայրից ձերբակալվել է 1998թ ծնված Դ Գ-ն։ 

Վերջինս հայտնել է, որ վիճաբանության ընթացքում դանակով մեկ անգամ հարվածել է Արմեն Հակոբյանին՝ ներկայացնելով դանակը։ 

Նշանակվել են դատագենետիկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ: 

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ 

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել