Օգոստոսի 11-16-ին, ցերեկը ժամը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։ Օգոստոսի 11-16-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝ օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 12-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում` օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-3 մ/վրկ, 12-15-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ի ցերեկը կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
