Արմեն Աշոտյանն արդեն 1 ամիս 25 օր գտնվում է անազատության մեջ, ընդ որում՝ կատարյալ մեկուսացման պայմաններում․ փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ստանձնել է Արմեն Աշոտյանի պաշտպանությունը։

«Օրեր առաջ ստանձնել եմ Արմեն Գևորգի Աշոտյանի պաշտպանությունը ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող մի մեղմ ասած անհասկանալի քրեական վարույթի շրջանակներում, որով 2019 թվականից մինչ այս պահը առնվազն 3 քննչական մարմին(ԱԱԾ, ՀՔԾ և ՔԿ) նույնիսկ չեն կարողացել քիչ թե շատ հաստատել, որ ինչ-որ հանցավոր արարք է կատարվել, առավել ևս՝ այդ արարքի հետ Աշոտյանն ինչ-որ առնչություն է ունեցել, որով, սակայն, Աշոտյանն արդեն 1 ամիս 25 օր գտնվում է անազատության մեջ, ընդ որում՝ ԿԱՏԱՐՅԱԼ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ։

Օգոստոսի 12-ին՝ ժամը 14:00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում քննության է առնվելու Արմեն Աշոտյանի կալանքի ժամկետի երկարացման միջնորդությունը։

Արձանագրենք մի քանի կարևոր փաստ՝
-Աշոտյանը քաղբանտարկյալ է,
-Աշոտյանը բանտարկված է իր պռոհայկական, պռոարցախյան դիրքորոշման համար,
-Աշոտյանից սարսափում է ներկայիս կոլաբորացիոնիստական վարչակազմը (ու ճիշտ է անում),
-Աշոտյանին բանտով կոտրել հնարավոր չէ։

Հ.Գ.։ Ինձ համար պատիվ է ու պատասխանատվություն Արմեն Աշոտյանի պաշտպանական թիմի մյուս անդամների հետ իրականացնել Նրա պաշտպանությունը»,-ասված է հայտարարությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել