Նախ նշենք, որ ՀՀ օրենսդրությամբ գյուտը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:
Այսինքն, տեխնիկայի մակարդակը ներառում է մինչև տվյալ գյուտի առաջնության թվականն աշխարհում բանավոր կամ գրավոր բացահայտման, կամ ցանկացած այլ միջոցով հանրամատչելի դարձած տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն:
Հիշեցնենք, որ հանրամատչելի են համարվում տեղեկատվության աղբյուրների մեջ բերված տեղեկությունները, որոնց բովանդակությանը ցանկացած անձ կարող է ծանոթանալ անմիջականորեն կամ դրա մասին ծանուցվել օրինական ճանապարհով, ընդ որում, բաց օգտագործմամբ հանրամատչելի դարձած լուծումները ներառվում են տեխնիկայի մակարդակում, եթե այդպիսի օգտագործումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում։
Իսկ մկրատը կրկին պատկանում է մեծն Լեոնարդո Դա Վինչիի բազմաթիվ գաղափարների շարքին: