Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Տիգրան Աբրահամյան

Ապօրինի անազատության մեջ գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ պնդելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և ցուցմունք տալու որևէ իմաստ չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այն, որ Արմենի նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, ակնհայտ է:

Մյուս կողմից տեսանելի է, որ իշխանությունը ամեն գնով փորձելու է քաղաքական գործչին հնարավորինս երկար պահել փակ դռների հետևում:

Եթե նպատակն Արմեն Աշոտյանին քաղաքական պրոցեսներից հեռացնելն է, ապա նույնիսկ բանտում գտնվելն Արմենին հետ չի պահում խոսելու, այս իշխանության մասին իրականությունը դեմքներին շպրտելու և իր դիրքորոշումն արտահայտելու կամքից:

Ազատությու´ն Արմեն Աշոտյանին, ազատությու´ն բոլոր քաղբանտարկյալներին», – գրել է պատգամավորը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Ա.Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել