Երկուշաբթի օրը «Pussy Riot» խմբի անդամ Նադեժդա Տոլոկոննիկովան, ով իր պատիժն է կրում մորդովյան քրեակատարողական հիմնարկում, սով է հայտարարել: Կնոջ խոսքերով այս որոշման պատճառ է դարձել այն է, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը սպառնացել են սպանել իրեն:
Քրեակատարողական հիմնարկում գտնվելու պայմանները կինը նկարագրել է իր նամակում, որը վերջինս իր ամուսնու՝ Պյոտոր Վերզիլովի օգնությամբ փոխանցել է Ռուսական տեղեկատվական գրասենյակներից մեկին:
Ինչպես իր նամակում գրում է Տոլոկոննիկովան, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կանայք օրական աշխատում են 16-17 ժամ՝ 07.30-ից մինչև 00.30-ն, լավագույն դեպքում օրական 4 ժամ քնելու հնարավորությու ունեն, և գրեթե բոլոր կիրակի օրերը աժշատանքային են:
Դատապարտյալների նկատմամբ կիրառվում են պատժի «ոչ ֆորմալ» ձևեր: Օրինակ՝ չեն թույլատրում մտնել բանտախուց մինչև քնի ժամը` հաշվի չառնելով եղանակային պայմանները: Նմանատիպ մի պատժի հետևանքով պատիժ կրող կանանցից մեկի ցրտահարված ոտքն ու ձեռքի մատներն են հեռացվել:
Տոլոկոննիկովայի խոսքով` պատժի մեկ այլ հայտնի տեսակ է բնական կարիքները հոգալն ու հիգիենայի պարագաներից օգտվել չթույլատրելը: Երբեմն նաև զրկում են սնվելու իրավունքից:
Այսպես անվերջանալի թվացող աշխատանքից հոգնած, սոված, ծարավ, հակասանիտարական, անմարդկային պայմաններում են իրենց օրերն անցկացնում քրեակատարողական հիմնարկի բանտարկյալները:
Վերջինս փորձել է բողոքել առկա պայմաններից քրեակատարողական հիմնարկի ղեկավարությանը ՝ փոխգնդապետ Կուպրիյանովին, սակայն վերջինս սպառնացել է իրեն` ասելով, որ այն աշխարհում վերջինս չի կարողանա բողոքել:
Իսկ ինչպե՞ս են կարգավորվում վերը նշված հարաբերությունները Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության օրենսդրություններով:
Ռուսաստանի դաշնության քրեակատարողական օրենսդրության համաձայն` Ռուսաստանի դաշնությունը հարգում և պահպանում է դատապարտյալի իրավունքներն, ազատություններն և օրինական շահերն: Արգելվում է անմարդկային վերաբերմունք դատապարտյալների նկատմամբ:
Ինչ վերաբերում է ՀՀ օրենսդրությանը, ապա ՀՀ քրեակատարողական օրենսգրքի համաձայն` պատժի կատարումը չպետք է զուգակցվի անձի նկատմամբ ֆիզիկական բռնությամբ, ինչպես նաև այնպիսի գործողություններով, որոնք կարող են հանգեցնել անձի սոցիալ-հոգեբանական զարգացման հետընթացի:
Դատավճռի հիման վրա ազատությունից զրկված ոչ մի անձ չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Ոչ մի հանգամանք չի կարող հիմք ծառայել խոշտանգումները կամ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժն արդարացնելու համար:
Թե ինչպիսին է փաստացի իրավիճակը մեր քրեակատարողական հիմնարկներում, և թե ինչքանով են պահպանվում օրենքի պահանջները, կարող են փաստել միայն դատապարտյալները: