Ոստիկանները բռնի ուժով կարողացան բացել հրապարակ տանող ճանապարհներից մեկը, Տիգրան Մեծի պողոտան։ Այն փակած ակցիայի մասնակիցներից ոմանց ինքնազգացողությունը վատացավ ոստիկանության գործողության ժամանակ։
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «տղաները միշտ էլ լավ են զգում իրենց»․ «Հեսա մի հատ սրսկվում են, գան էլի միանան մեզ»։
Նա նշեց՝ բավարար է, որքան փակեցին ճանապարհը, պատրաստվում են շարժվել Կոռնիձոր․ «Տրանսպորտ ենք սպասում։ 2-3 ժամվա մեջ կգնանք»։
Ցուցարարները շարունակում են մնալ Հանրապետության հրապարակում։ Որևէ փողոց այս պահին փակված չէ։