Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններն են`
ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմը.
բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության` օտարերկրյա պետություններում գործող ստորաբաժանումները (օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները)`
– Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,
– միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները,
– Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:
Նշված հոդվածի 1-ին պարբերությունում նշված դիվանագիտական ծառայության մարմինները կազմում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգը: