ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես, Կոտայքի մարզային բաժնի Եղվարդի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության գնդապետ Մելիք Գասպարյանն ազատվել է հարկադիր կատարման ծառայությունից: Վերջինիս պաշտոնում նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ, արդարադատության մայոր Մարտին Մարությանը: Այս մասին հայտնում են ԴԱՀԿ-ից:
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի մեկ այլ հրամանով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն բաժնի պետի տեղակալ, արդարադատության կապիտան Գևորգ Դումանյանը նշանակվել է Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի տարածաշրջանի բաժանմունքի պետ:
Իրավաբան.net