Ադրբեջանի պետական հեռուստաընկերության եթերում ՀՀ ամբողջ ինքնիշխան տարածքը ներկայացվում է որպես ադրբեջանական. ԱԳՆ խոսնակ

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է, որ  Ադրբեջանական պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է 35 րոպեանոց «ֆիլմ», որը Հայաստանը ներկայացնում է որպես Ադրբեջանի ինքնիշխան տարածք։

Հայաստանն «անհետանում է» քարտեզի վրայից։ Սա ոչ այլ ինչ է, քան ակնհայտ քարոզչություն և հարևանի սուվերենությանն ուղղված անթաքույց սպառնալիք»,-նշել է նա:

 

Անի Բադալյանը նշել է, որ Հայաստանի շրջանները, մայրաքաղաք Երևանն ու Սևանա լիճը երևում են ադրբեջանական տեղանուններով:

«Սա առաջին դեպքը չէ: Կեղծ մատնանշումներով Ադրբեջանը մշտապես իր հանրությանը հակահայկական տրամադրություններով է սնում: Որպես տարածաշրջանի համար դատապարտելի և անընդունելի վարքագիծ` այն պետք է վճռականորեն մերժվի բոլորի կողմից»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել