Սեպտեմբերի 24-ին Գյումրիում կայացավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերասկողության պետական տեսչության կողմից կազմակերպված «Ստանդարտների ներդաշնակեցում և ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչության ինստիտուցիոնալ ուժեղացում» ԵՄ Թվինինգ ծրագիրը` «Մարզային սեմինարներ նոր մոտեցման, շուկայի վերահսկողության և սպառողների շահերի պաշտպանության» թեմայով:
Հանդիպմանը մասնակցում էին տեղական ինքանակառավարման մարմնի ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ: Ծրագրի մշտական խորհրդատու Վիլիամ Ֆրենկ Հարիսի կողմից ներկայացվեց ծրագրի առաքելությունը, իրականացման պատճառները, աշխատանքի եղանակները և նպատակները: Ծրագրի նպատակն է զարգացնել շուկայի վերահսկողության շրջանակները. մշակված համակարգը պետք է համապատասխանի միջազգային փորձի նորարարություններին:
ԵՄ պահանջներին համապատասխանող ապագա շուկայի վերահսկողության համակարգը պետք է ներառի օրենքներ, իրավական ակտեր ու կառավարության որոշումներ, որոնք իրավական հիմք կհանդիսանան ԵՄ շուկայի վերահսկողության համակարգերի ներդրման համար, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազա, օրինական փաստաթղթի կարգավիճակ ստացած կանոնակարգեր և ընթացակարգեր, փորձառու և բանիմաց աշխատակազմ, օրենքի ուժ ունեցող համագործակցություն համաձայնագրեր և համատեղ աշխատանքային նախաձեռնություններ մաքսային ծառայության և մաքսային ծառայության և շուկայի վերահսկողությանն առնչվող այլ մարմիններ հետ, տնտեսավարող սուբյեկտների և սպառողների իրազեկվածության աստիճանի բարելավում և տեղեկատվության հուսանելիություն:
Վիլյամ Ֆրենկ Հարիսի ներկայացմամբ անհրաժեշտ է ուժեղացնել կապը սպառողների և շուկայի վերահսկողության միջև, որպես անվտանգության խորհրդի անդամ երկիր` բարելավել գործարար միջավայրը: Այս նպատակին հասնելու համար կազմակերպիչներն առաջարկում են` առևտրային արգելքների կանխարգելման, տեխնիկական ներդաշնակեցման, ստանդարտների երկուստեք ճանաչման մեխանիզմները:
Հանրային թղթակից` Անահիտ Ալեքսանյան
Իրավաբան.net