Որոշել էին համատեղ բիզնես ծավալել

Փայլակ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Աննա Մարկոսյանի հետ համատեղ բիզնես ծավալելու կեղծ խոստումով` չարաշահելով վերջինիս վստահությունը 2009թ. դեկտեմբերից մինչև 2010թ. մայիսը խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 7 միլիոն 680 հազար դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար:

Այնուհետև, խարդախության եղանակով ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակություն կատարելու նպատակով, 2010թ. ապրիլի 2-ին բնակարան գնելու համար հիպոթեքային վարկի կանխավճար բանկում վճարելու կեղծ խոստումով` Ավետիք Սուքիասյանից խաբեությամբ հափշտակել է 4500 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ բջջային հեռախոսներ բերելու և վաճառելու կեղծ խոստումով` չարաշահելով Գագիկ Ղարիբյանի վստահությունը 2010թ. ապրիլից մինչև մայիսը վերջինիցս հափշտակել է խոշոր չափի` 5200 ԱՄՆ դոլար գումար:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, նախկինում չդատված 38-ամյա ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել