«Ռադիո Հայի» աշխատակազմը գործադուլ է հայտարարել ի նշան ՊԵԿ-ի գործողությունների

«Ռադիո Հայ»-ն այսօր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդունել է որոշում` հեռարձակող ԶԼՄ-ների շրջանակներում անցկացնել արտահերթ ստուգումներ։ Այդ կապակցությամբ, ս․թ․ սեպտեմբերի 23-ին ՊԵԿ-ի նախագահն արձակել է հանձնարարագիր` համաձայն որի «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում եւ ուրիշ այլ ռադիոկայաններում պետք է իրականացվի արտադրանքի արտադրության, օգտակար հանածոների արդյունահանման եւ իրացման, ապրանքների շրջանառության եւ ծառայությունների մատուցման ծավալների, ապրանքների պակասորդի, ինչպես նաեւ իրացման փաստացի գների (սակագների), այդ թվում՝ միջին, չափագրում։ Ընդ որում, «Ռադիո Հայ» ՍՊԸ-ում այդ չափագրումները պետք է ներառեն ժամանակահատված՝ սկսած 01․01․2009 թվականից։ Քանի որ այդ հանձնարարագրում կոնկրետ նշված չէր ռադիոկայանի գործունեությանը վերաբերվող առարկան եւ նրա չափագրման եղանակը, ռադիոկայանի տնօրինությունը օրենքով սահմանված կարգով արգելել է ուսումնասիրության իրականացումը։ Ռադիոկայանի աշխատակազմը գտնում է, որ պետեկամուտների կոմիտեի գործողությունները անօրինական են, հանդիսանում են միջամտության փորձ անկախ ԶԼՄ-ի աշխատանքին եւ ուղղված են Հայաստանում խոսքի ազատության սահմանափակմանը։

Այդ կապակցությամբ, ի նշան բողոքի, ռադիոկայանի աշխատակազմը մինչեւ ս․ թ․ հոկտեմբերի 4-ը ներառյալ հայտարարում է գործադուլ։ Ամեն աշխատանքային օր, ժամը 12-ից սկսած, մեկ ժամով կդադարեցվի «Ռադիո Հայ» ռադիոկայանի եթերի սպասարկումը, իսկ մյուս ժամերին` կիրականացվի ավտոմատացված եղանակով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել