Ադրբեջանի գլխավոր դատախազի օգնական Իլգար Սաֆարովը հայտնել է, որ Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանը նախնական հարցաքննության է ենթարկվել։
Նա հայտնել է, որ Վագիֆ Խաչատրյանի ձերբակալությունից հետո նախ նրան հետազոտել են, ու նա տեղափոխվել է բուժհաստատություն:
«Բժիշկները հետազոտել են նրան։ Հետազոտություն անցկացնելուց հետո նրան տրամադրվել է փաստաբան և թարգմանիչ: Մեղադրանք է առաջադրվել Վագիֆ Խաչատրյանին և կատարվել նախնական հարցաքննություն: Այս պահին նրա նկատմամբ կատարվում են այլ քննչական գործողություններ», – ասել է նա։