Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության ֆունկցիան դատարանի` օրենքի ուժ ստացած վճիռների, դատավճիռների, ինչպես նաև արբիտրաժային տրիբունալի վճիռների, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումների և օրենքով նախատեսված այլ ակտերի հարկադիր կատարումն է:
Հարկադիր կատարողը վերը նշված գործառույթն իրականացնում է օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթի հիման վրա: Նշված կատարողական թերթը ստանալով` հարկադիր կատարողը հարուցում է կատարողական վարույթ:
Որպես կանոն, քաղաքացիները կարող են կատարողական վարույթին մասանկցել անձամբ կամ իրենց ներկայացուցիչների միջոցով, ի դեպ, քաղաքացու մասնակցությունը կատարողական վարույթին նրան չի զրկում ներկայացուցիչ ունենալու իրավունքից:
Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացնում են ՀայաստանիՀանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով` համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամհամայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաևիրավաբանական անձանց և քաղաքացիների միջոցով:
Օտարերկրյա պետությունը կատարողական վարույթին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտականներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ ձևով:
Եթե պարտապանը կատարողական թերթով պետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք նա կարող է կատարել միայն անձամբ, ապանա իրավունք չունի գործել ներկայացուցչի միջոցով: