Սպանության համար մեղադրվող 20-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանություն

ՆԳՆ ոստիկանության Կոտայքի և Դիլիջանի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ օգոստոսի 1-ին Կոտայքի բաժին է ներկայացել 20-ամյա Արմեն Ս.-ն, որը հուլիսի 21-ից ոստիկանության Դիլիջանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ արգելանք չհեռանալու մասին:

Նա ներկայացվել է ոստիկանության Դիլիջանի բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել