Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:
Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանքի նշանակում՝ երկու հարյուր հազարից երկու հարյուր հիսուն հազար ՀՀ դրամի չափով:
Այս իրավախախտումների վերաբերյալ վարչական գործերը քննում է Վարչական դատարանը՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու իրավասություն ունեցող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) հայցադիմումով: