Իսկ դուք գիտե՞ք, որ թռչունների հետ օդանավերի բախման յուրաքանչյուր դեպքով կազմվում է հաշվետվություն

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների աերոդրոմների (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական և քաղաքացիական ու ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման և համատեղ օգտագործման աերոդրոմներ) շրջակայքում թռչունների բախումն օդանավերի հետ հաշվառվում են և տեղեկատվությունները ներկայացվում են Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպություն (ԻԿԱՕ):

Աերոդրոմներում և դրանց շրջակայքում թռչունների հետ օդանավերի բախումների վերաբերյալ հաշվետվությունների հավաքումը, հաշվառումը և ամփոփ տեղեկատվության մշակումն իրականացնում է ՀՀ ԿԱ Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչությունը:

Եթե թռչունների հետ օդանավի բախումը տեղի է ունեցել Աերոդրոմների տարածքում և առկա են թռչունների մնացորդներ (փետուրներ, մարմնի մասեր), ապա դրանք Աերոդրոմ շահագործողի կողմից ներկայացվում են փորձաքննության` թռչունների տեսակները և չափերը որոշելու նպատակով:

Հաշվետվության հիմնական ձևը Գլխավոր վարչություն է ներկայացվում Աերոդրոմ շահագործողի կողմից թռչունների հետ օդանավի բախման դեպքի ուսումնասիրությունների ավարտից հետո երկօրյա ժամկետում:

Հաշվետվության հիմնական ձևը լրացվում է Աերոդրոմ շահագործողի, տվյալ աերոդրոմում օդային երթևեկության կառավարում (ՕԵԿ) իրականացնող մարմնի կարգավարի և օդանավի հրամանատարի կամ թռիչքային անձնակազմի անդամի կողմից համատեղ:

Հաշվետվության լրացուցիչ ձևը Գլխավոր վարչություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետությունում գրանցված Օդանավ շահագործողների կողմից: Հայաստանի Հանրապետությունում գրանցված Օդանավ շահագործողները Գլխավոր վարչություն են ներկայացնում հաշվետվության լրացուցիչ ձևը նաև այն դեպքում, եթե թռչունների հետ օդանավի բախումը տեղի է ունեցել օտարերկրյա պետությունների աերոդրոմներում:

Հաշվետվության լրացուցիչ ձևերը ներկայացվում են թռչունների հետ օդանավի բախման դեպքի ուսումնասիրությունների ավարտից հետո`

ա. մեկշաբաթյա ժամկետում, եթե թռչունների հետ օդանավի բախումը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության աերոդրոմներում,

բ. երկշաբաթյա ժամկետում, եթե թռչունների հետ օդանավի բախումը տեղի է ունեցել օտարերկրյա աերոդրոմներում:

Եթե Աերոդրոմներում կամ դրանց շրջակայքում թռչունների բախումը տեղի է ունեցել օտարերկրյա պետության Օդանավ շահագործողի օդանավի հետ, որի մասին օդանավի անձնակազմը հայտնել է ՕԵԿ մարմնի կարգավարին, ապա այդ տեղեկությունը ՕԵԿ մարմնի կողմից ներկայացվում է Գլխավոր վարչություն:

Հիմնական և լրացուցիչ հաշվետվությունների առկայության դեպքում Գլխավոր վարչությունը յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ԻԿԱՕ է ներկայացնում հաշվետվություններ թռչունների հետ օդանավերի բախման յուրաքանչյուր դեպքի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել