Որո՞նք են սպառողի կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող ժամկետանց ապրանքները

Հիմք ընդունելով «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատել է սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառող երկարատև օգտագործման ապրանքների (աշխատանքների) անվանացանկը։

Այն է՝

Խաղալիքներ, մանկական սայլակներ, տեսախաղեր, կենցաղային նշանակության մանկական անհատական համակարգիչներ.

Հիվանդությունների՝ տնային պայմաններում կանխարգելման կամ բուժման համար նախատեսված գործիքներ, բժշկական պարագաներ և սարքեր, տեսողությունը կարգավորող ակնոցներ և լինզաներ.

Էլեկտրակենցաղային ապրանքներ (բացի էլեմենտներից և առաջնային մարտկոցներից), խմելու ջրի վարակազերծման, մաքրման և լրացուցիչ մաքրման կենցաղային սարքավորումներ, կենցաղային պոմպեր և կոմպրեսորներ, կենցաղային գազային սարքավորումներ (այդ թվում՝ հեղուկ և պինդ վառելիքով աշխատող), պարենային ապրանքներ պահելու և տեղափոխելու տարողություններ.

Կենցաղային ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, կենցաղային հաշվիչ և բազմացնող տեխնիկա.

Ջեռուցման և տաք ջրամատակարարման սարքեր (վառարաններ), ջեռուցման կաթսաներ, ջրատաքացուցիչներ և ջրատաքացման աշտարակներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել