Ի՞նչ նպատակով է իրականացվում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը պետության կողմից անցկացվող պարտադիր գործունեություն է, որի հիմնական նպատակն է կանխորոշել, կանխարգելել կամ նվազագույնի հասցնել հայեցակարգի և նախատեսվող գործունեության վնասակար ազդեցությունը մարդու առողջության, շրջակա միջավայրի, տնտեսական և սոցիալական բնականոն զարգացման վրա:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը ելնում է`
– առողջության, բնականոն ապրելու և ստեղծագործելու համար բարենպաստ շրջակա միջավայր ունենալու մարդու իրավունքից.
– բնական պաշարների արդյունավետ, համալիր և բանական օգտագործման պահանջներից.
– էկոլոգիական համակարգերի հավասարակշռության և բնության մեջ գոյություն ունեցող բույսերի և կենդանիների բոլոր տեսակների պահպանման անհրաժեշտությունից նկատի ունենալով ներկա և ապագա սերունդների շահերը:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունը հիմնվում է`
– գիտական հիմնավորվածության,
– օրինականության,
– որոշումների ընդունման հրապարակայնության սկզբունքներեի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել