Կառավարությունը հուլիսի 27-ի նիստին որոշում է ընդունել Ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի մի քանի անդամների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին։
Որոշման հիմանվորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել հետևյալ քաղաքացիներին 2023 թվականի մարտի 13-ի N 91-Ա հրամանագրով Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին, 2023 թվականի մարտի 7-ի N 86-Ա հրամանագրով Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին, 2023 թվականի հունվարի 27-ի N 31-Ա հրամանագրով Արսենի Մարտունի Պետրոսյանին և 2023 թվականի մարտի 20-ի N 102-Ա հրամանագրով Էդուարդ Արթուրի Բագրինցևին:
Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը և Էդուարդ Արթուրի Բագրինցևը հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմի կազմում, մասնակցելու են ֆուտբոլի ուսումնամարզական հավաքներին և Եվրոպայի նախընտրական փուլերի խաղերին, իսկ Արսենի Մարտունի Պետրոսյանը հրավիրվել է ֆուտզալի ազգային հավաքականում հանդես գալու նպատակով, մասնակցելու է ուսումնամարզական հավաքներին և միջազգային մրցումներին:
Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուին, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանին, Արսենի Մարտունի Պետրոսյանին և Էդուարդ Արթուրի Բագրինցևին ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետը՝ ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:
Ուգոչուկվու Քրիստուս Վենանտուսի Իվուն հաշվառված է Երևանի թիվ 1 զինվորական կոմիսարիատում, Նայաիր Հովհաննեսի Թիկնիզյանը՝ հանրապետական զինվորական կոմիսարիատում, Արսենի Մարտունի Պետրոսյանը՝ Կենտրոնի զինվորական կոմիսարիատում, իսկ Էդուարդ Արթուրի Բագրինցևը՝ Երևանի թիվ 2 զինվորական կոմիսարիատում: