ՌԴ Ալթայի Հանրապետությունում Մի-8 ուղղաթիռ է կործանվել, հաղորդվում է զոհերի և վիրավորների մասին: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ զոհվել է վեց մարդ, ևս յոթը՝ վիրավորվել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ուղղաթիռը Ուստ-Կոկսինսկի Տյունգուր գյուղում վայրէջք կատարելիս բախվել է էլեկտրահաղորդման գծին, ընկել և բռնկվել։ Ինքնաթիռում 13 մարդ է եղել։ Ուղղաթիռը պատկանել է «Ալթայ Ավիա» ընկերությանը։