Ի՞նչ պատասխանատվություն է կրում փոխադրողը, եթե ուղևորի մեկնումն ուշացնում է

Ուղևոր փոխադրող տրանսպորտային միջոցի մեկնումը կամ այդպիսի տրանսպորտային միջոցի նշանակված վայր ժամանումը ուշացնելու համար (բացառությամբ քաղաքային և մերձքաղաքային փոխադրումների) փոխադրողն ուղևորին վճարում է օրենքով սահմանված չափով տուգանք, եթե չի ապացուցում, որ ուշացումը տեղի է ունեցել անհաղթահարելի ուժի, ուղևորի կյանքին ու առողջությանը սպառնացող տրանսպորտային միջոցների անսարքությունները վերացնելու կամ փոխադրողից անկախ այլ հանգամանքների հետևանքով:

Տրանսպորտային միջոցի մեկնումն ուշացնելու պատճառով փոխադրումից ուղևորի հրաժարվելու դեպքում փոխադրողը պարտավոր է ուղևորին վերադարձնել փոխադրավարձը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել