Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան տարեդարձը և անեկդոտ պատմեց

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ բացառեց, որ Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, գեներալ Գրիգորի Խաչատուրովը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալներ են։

«Ի՞նչ նկատի ունեք, երբ ասում եք՝ քաղբանտրակյալ»,- ասաց Փաշինյանը։ Լրագրողի նկատառմանը, թե Եվրոպական դատարանը վաղուց բանաձևել է, թե ինչ է նշանակում քաղբանտրակյալ, Փաշինյանն արձագանքեց․ «Ուրեմն բացառվում է, որ այդ մարդիկ լինեն քաղբանտարկյալ»։

Փաշինյանը «Սպարտակի մասին» անեկդոտ հիշեց․ «Հիմա դուք Սպարտակի թվի պատմություն եք պատմում։ Աշոտյանը Սպարտակի թվին չի կալանավորվել, բայց բոլոր կալանավորվածները Սպարտակի թվի հետ կապ չունեն։ Ես ի՞նչ կապ ունեմ այդ ամեն ինչի հետ։ Ասում են՝ ընտրություններրից հետո Մամիկոն Ասլանյանը կալանավորվեց, առաջ կալանավորվեր, ասելու էին՝ առաջ կալանավորվեց։ Հարցն այն է՝ կատարել է արարք, որը օրենսգրքով պետք է հասցեագրվի։ Ես բան չունեմ մեկնաբանելու։ Մարդը ԵՊՀ գումարները ծախսելով՝ իր համար գույք է ձեռք բերել: Ուզո՞ւմ եք սա քննվի, թե՝ ոչ։ Եվ ուշադիր եղեք՝ չեմ ասում այս մարդիկ մեղավոր են, քանի որ նրանց մեղքն ապացուցող դատավճիռ չկա»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել