Հուլիսի 15-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Վահան Զատիկյանի անվան զբոսայգում՝ Անդրանիկ Զորավարի արձանի հետնամասում, դանակահարված տղամարդ կա: Մինչ օպերատիվ խումբը մեկնում էր դեպքի վայր` 38-ամյա տղամարդուն տեղափոխել էին հիվանդանոց:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նախաձեռնվեց քրեական վարույթ:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ զբոսայգում վիճել էին 31 և 38 տարեկան երկու տղամարդիկ, որի ընթացքում էլ 31-ամյա տղամարդը դանակով խփել էր 38 տարեկանին:
Հետագա միջոցառումների արդյունքում 31-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Մալաթիայի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, որտեղ ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: