Հուլիսի 24-ին, ժամը 02.30-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՀՆԳ ծառայողները Չարենցի փողոցի կարաոկե ակումբի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ոստիկանություն են տեղափոխել Քաջարանի 27-ամյա մի բնակչի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ և 1 փամփուշտ՝ փամփշտատուփով:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: