Լաչինի միջանցքը ստեղծվել է նաև իմ ստորագրությամբ․ Նիկոլ Փաշինյան

Իրադրությունը, որը մենք ունենք և այդ իրադրության հասցեագրումն ու կարգավորումը ոչ թե միջազգային հանրությանն է հարկավոր, այլ՝ Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին՝ հավելելով, թե իսկ ո՞վ է ասել, որ միջազգային հանրությանը ավելի շատ է հարկավոր պրոբլեմների լուծումը, քան Հայաստանի Հանրապետությանը։

Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդյո՞ք միջազգային հանրությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է եւ դիրքորոշում հայտնո՞ւմ է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության հասցեագրման վերաբերյալ՝ այո։ ԵԽ-ն միանշանակ բանաձև է ընդունել այդ թեմայով, ԵԱՀԿ մշտական խորհդրի վերջին նիստում բազմաթիվ երկրներ, այդ թվում ՄԱԿ ԱԽ-ի, միանշանակ դիրքորոշումներ են արտահայտել, Արդարադատության միջազգային դատարանը հստակ դիրքորոշումներ է արտահայտել։ Արդյո՞ք այդ ջանքերը բավարա՞ր են՝ ոչ, բավարար չեն։ Ես դա արձանագրում եմ․ բայց մենք մի փոքր մոլորության մեջ ենք, որ միջազգային հանրությանն է պետք, այն՝ ինչ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել