Անուշավան Մեհրաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 26-ին իր ծառայողական ընկերուհու կիսամյակային քննությունները անբավարար նշանակելու կապակցությամբ վիճաբանել է դասախոս Գագիկ Զորյանի են, որի ընթացքում նախապես իր մոտ գտնվող սուր ծակող, կտրող գործիքով հարվածներ է հասցրել դասախոսի մարմնի տարբեր մասերին ու դիմել փախուստի:
Արդյունքում, Գագիկ Զորյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:
Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ամբաստանյալի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական հոդվածի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այսինքն՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի նկատմամբ՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ, պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: