Այսօր ՀՀԿ փոխ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է նրան․
«Արմեն ախպեր, ծնունդդ շնորհավոր։ Աստծով ամեն բան հաղթահարվելու է: Քեզ կոտրել անհնար է, պայքարից հետ պահել՝ առավել եւս։
Դու հանուն ինքնիշխան Հայաստանի ու ինքնորոշված Արցախի պայքարի սիմվոլներից ես դարձել։ Մենք քո կարիքն ավելի շատ ունենք, քան դու՝ ազատության։
Պինդ գրկում եմ, Ախպերս։ Կենացդ, Աշոտյան ջան։ Հույս, Հավատ, Սեր։ Խավարից հետո հարություն լինելու է։ Հայ Ազգի, Հայաստանի ու Արցախի հարություն»։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի պարզաբանման համաձայն՝ ձեռք բերված փաստերի հիման վրա 15.06.2023թ. որոշում է կայացվել Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցել նոր քրեական հետապնդում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերին), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերին):
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ քրեական վարույթի ընթացքում Արմեն Աշոտյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը: Սակայն հետագա նախաքննության ընթացքում իրականացված գաղտնի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մեղադրյալ Ա.Աշոտյանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոցի առկայության պայմաններում, չի կատարել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունները և խոչընդոտել է քրեական վարույթին` ապօրինի միջամտելով ապացուցման գործընթացին:
Կարդացեք նաև – Արդյո՞ք Արմեն Աշոտյանն ազդեցություն է ունեցել նախաքննության արդյունավետության վրա. արդյո՞ք նրան կալանավորելու ակնհայտ հիմնավորում կար