Ե՞րբ կարող է փրկարար ծառայողը փոխադրվել այլ պաշտոնի առանց իր համաձայնության

Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել`

 

ա) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` Փրկարար ծառայության այլ ստորաբաժանումում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո.

 

բ) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում` ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է Փրկարար ծառայության կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

 

գ) այլ պաշտոնի, առողջական վիճակից ելնելով` համապատասխան բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

 

դ) ատեստավորման արդյունքում` զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր:

 

Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ մարզ բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն 3 տարի առաջ:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել