Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը 2013թ. սեպտեմբերի 18-ին լսել է ՛՛Սվինարենկոն և Սլյադնևը ընդդեմ Ռուսաստանի՛՛ գործը:
Հայցվորները, դիմելով Եվրոպական դատարան, բողոքել էին, որ Ռուսաստանի դատարանում, որպես ամբաստանյալներ, դատաքննության ընթացքում պահվել են մետաղական ճաղավանդակում և գտնվել են զինված հսկողության տակ: Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ներկայացուցիչները Եվրոպական դատարանում պնդում էին, որ դա իրենց երկրում սովորական պրակտիկա է, որը կիրառվում է բոլոր ամբաստանյալների նկատմամբ՝ դատավարության բոլոր մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Եվրոպական դատարանի դատավոր Վինսենտա դե Գաետանոն հետաքրքրվեց Ռուսաստանի ներկայացուցիչներից, թե ի՞նչ վնաս կարող են պատճառել ամբաստանյալները դատարանի դահլիճում, որոնցից պետք է պաշտպանի ճաղավանդակը: Ռուսաստանի ներկայացուցիչ Մատյուշկինը տվեց տարածական, բայց ոչ այդքան բովանդակային պատասխան: Նա նշեց, որ դատարանի դահլիճում ամբաստանյալներն երբեմն ձգտում են վնաս պատճառեն իրենց: Ըստ Մատյուշկինի, նման դեպքերի վիճակագրությունը տարվում է 2009 թվականից և անցած 4.5 տարիների ընթացքում գրանցվել է այդպիսի մոտ 50 դեպք, սակայն ՌԴ իշխանությունները խորապես համոզված են, որ, եթե չկիրառվեին անվտանգության այդ միջոցները, ապա դժբախտ դեպքերի վիճակագրությունը շատ ավելի կլիներ: Այնուհետև նա իրավիճակային նկարագրություններ արեց` նշելով, որ երբեմն ամբաստանյալները փորձում են սափրվելու համար նախատեսված մեկանգամյա օգտագործման ածելիներով կտրել իրենց երակները: Նրանցից շատերը տառապում են ՄԻԱՎ-ով և այդպիսով փորձում են իրենց արյունով կեղտոտել դատավարության մասնակիցներին:
Այն հարցը, թե ինչպե՞ս ճաղավանդակները կարող են կանխել այս ամենը, կարծես թե բաց է մնացել:
Դատարանն իր վճիռը կհրապարակի ավելի ուշ: