Ինչպե՞ս է Նախագահը համաձայնություն տալիս միջազգային պայմանագրի կնքմանը

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը և դրան առնչվող մյուս փաստաթղթերն ստանալով` տվյալ պայմանագրի կնքմանը համաձայնություն տալու կամ կնքումը մերժելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը իր դիրքորոշումն արտահայտում է արտաքին գործերի նախարարության գրությանը պատասխան նամակով, իսկ կառավարությունը` որոշում ընդունելով, որն ուղարկում է արտաքին գործերի նախարարություն։

Համաձայնություն տալով միջազգային պայմանագրի կնքմանը` Հայաստանի Հանրապետության Նախագահը, կառավարությունը միաժամանակ կարող են որոշակի հանձնարարականներ տալ կամ առաջարկություններ անել տվյալ պայմանագրի կնքման հարցերով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել