Ո՞ր դեպքում դատարանը իրավունքի ունի անցկացնել արտագնա դատական նիստ

Դատարանը սեփական նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ որոշում է կայացնում արտագնա դատական նիստ անցկացնելու մասին: Արտագնա դատական նիստ անցկացնելու մասին որոշումը կայացվում է առանձին ակտի ձևով, որով սահմանվում են արտագնա դատական նիստ անցկացնելու վայրը, ժամանակը, արտագնա դատական նիստ անցկացնելու հիմք հանդիսացած հանգամանքները, արտագնա դատական նիստի հետազոտման առարկան:

Արտագնա դատական նիստն անցկացվում է դատական նիստի անցկացման համար Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններին համապատասխան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել