Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված մաքսատուրք չվճարելու համար

Նախ նշենք, որ հաշվարկվածից ավելի վճարված մաքսատուրքի գումարները, վճարողի ցանկությամբ, մաքսային մարմինների կողմից հաշվանցվում են մաքսային մարմիններին` վճարման ենթակա այլ պարտավորությունների հաշվին, կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին վճարողի դիմումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում:

Ավելի գանձված մաքսատուրքի գումարների վերադարձման կամ այլ պարտավորությունների հաշվին հաշվանցման դիմումն ընդունվում է դրանց վճարումից հետո` երկու տարվա ընթացքում:

Ապրանքներ տեղափոխող անձանց կողմից չվճարված կամ թերի վճարված մաքսատուրքի գումարը մաքսային մարմինների կողմից գանձվում է դրա վճարման պարտավորության առաջացման պահից` երեք տարվա ընթացքում:

Մաքսատուրքի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարողից գանձվում է տույժ` ժամանակին չվճարված մաքսատուրքի գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել