18-ամյա երիտասարդը «odnoklassniki.ru» սոցիալական կայքի պատճառով հայտնվեց դատարանում

Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ շարունակվում է Գրիգոր Շահումյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

18-ամյա ամբաստանյալը «odnoklassniki.ru» սոցիալական կայքում Անի Ներսիսյանի և Լևոն Ղազարյանի  անհատական էջերին ապօրինի տիրանալով զրկել է նրանց իրենց անհատական էջ մուտք գործելու հնարավորությունից` պատճառելով նրանց բարոյական վնաս:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել