Մհեր Գրիգորյանը 1 տարում շուրջ 1 միլիարդ դրամի եկամուտ է ստացել և 56 միլիոն դրամի նվիրատվություն կատարել

Iravaban.net-ն առավել վաղ ներակայցրել էր ՀՀ փոխվարչապետ, Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդամ Մհեր Գրիգորյանի գույքի ու եկամուտների հայտարարագիրը։

Փոխվարչապետը ներկայացրել է 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։

Մհեր Գրիգորյանի անշարժ գույքերը մնացել են անփոփոխ․

  • բնակարան – Երևանում՝ Կենտրոնում, համատեղ սեփականություն, գնված՝ 2011 թ․
  • անհատական բնակելի տուն – Արագածոտնի մարզում՝ Աշտարակում, համատեղ սեփականություն, 2015 թ․
  • հողամասն – Արագածոտնի մարզում՝ Աշտարակում, համատեղ սեփականություն, 2007 թ․
  • 2 ավտոտնակ – համատեղ սեփականությամբ, Երևանում՝ Կենտրոնում, գնված 2009 և 2011թթ․:

Ինչպես արդեն հայտնել էինք, Մհեր Գրիգորյանը 5023 բաժնետոմս ուներ «Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ում և «Արինս գրուպ» ՍՊԸ-ում։ Պետական ռեգիստրի տվյալների համաձայն «Ռեգիոն» ֆինանսական արդյունաբերական կորպորացիա ՓԲԸ-ն «Արինս գրուպ» ՍՊԸ-ի իրավանախորդն է։ «Արինս գրուպ» ՍՊԸ-ն «Արդշինբանկի» բաժնետերն է։

Մհեր Գրիգորյանին պատկանող բաժնետոմսերի ընդհանուր արժեքը 502,300,000 դրամ է (1.056%), որը ձեռք է բերվել 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։ Մհեր Գրիգորյանն այս ընկերությունում տնօրենի պաշտոնն է զբաղեցրել 2017 թվականի հոկտեմբերի 19-ից մինչև 2018 թվականի մայիսի 18-ը՝ մինչ ՀՀ փոխվարչապետի պաշտոնին նշանակվելը։

2022 թվականին Գրիգորյանը վաճառել է Արդշինբանկի իր բաժնետոմսերը՝ ստանալով 962,424,000 դրամ եկամուտ։

Բացի բաժնետմոսերի վաճառքից ստացված եկամուտից, նա ևս 44,360,757 դրամի և 2,231 եվրոյի եկամուտ է ստացել։

Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է նախորդ տարվա վերջում բանկում ունեցած երկու ավանդները՝ 525․000 դոլարի և 40․000․000 դրամի չափով։

Նրա դրամական միջոցները՝ բանկային հաշվում, կազմել են 37 դոլար և 3,004,712 դրամ, իսկ կանխիկ՝ 70,000,000 դրամ։

Փոխվարչապետը նաև նվիրատվության կամ օգնության կարգով 3 գործարք է իրականացրել՝ տրամադրելով շուրջ 3 միլիոն դրամ, 17 միլիոն դրամ և 76 հազար եվրո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել