20-ամյա երիտասարդը ցանկացել էր փորձարկել, ապա նոր միայն գնել մեքենան

Սեպտեմբերի 16-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել 1988 թ. ծնված Սիփան Մ.-ն և հաղորդում տվել, որ նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Շրջանային փողոցի թիվ 2/5 հասցեի մոտ ոմն Նարեկ, վարելու, փորձարկելու և գնելու նպատակով վերցրել է իր «Օպել»  մակնիշի ավտոմեքենան և խաբեությամբ տիրանալով  մեքենային՝ դիմել է փախուստի:
 
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 18.50-ին, 1993 թ. ծնված  Նարեկ Հ.-ն և ավտոմեքենան հայտնաբերվել են Թաիրովի փողոցի թիվ 14 հասցեի մոտ:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:
 
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել